Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը

ՌՌոզա Խաչատրյան

Խորհրդարանը քննարկում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Նախագիծն առաջինից երկրորդ ընթերցում  մի շարք փոփոխությունների է ենթարկվել: Փոխվել է բուհերի ռեկտորների ընտրության կարգը. ռեկտորն ընտրվում է խորհրդում և հրամանագրվում է 5 տարի ժամկետով:

Հաջորդ կարևոր փոփոխությունը, որ տեղի է ունեցել առաջինից երկրորդ ընթերցման քննարկումների ժամանակ, այն է, որ օրենքի նախագծով ռեկտորից պահանջվում էր միայն գիտական աստիճանի առկայություն, իսկ մնացած լրացուցիչ պահանջները բուհը պետք է  սահմաներ իր կանոնադրության մեջ: Այժմ կատարվել է փոփոխություն, գիտական աստիճանից բացի 5 տարվա գիտական և ակադեմիական գործունեության պահանջ է դրվել: Առաջարկվում է ամբիոնի վարիչի պաշտոնը համարել ոչ թե վարչական, այլ ակադեմիական պաշտոն՝ տեղեկացրեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում