ԳԳայանե Թամամյան

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 528 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 528 նոր դեպք

Այսօր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 528 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում ապաքինվել է 299 մարդ, մահացել է 4 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 278178 դեպք, այստեղից ապաքինվել է 278178 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3714:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 20903 թեստավորում, այդ թվում 14296-ը՝ հակամարմինների, իսկ 6607-ը՝ ՊՇՌ թեստով:

Դրականության օրական ցուցանիշը 2.53% է, վերջին 14 օրվանը՝ 1.61%, վերջին 7 օրվանը՝ 1.82%:

Կարանտինի ռեժիմում է գտնվում 203 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1467 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 179 անձ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում