ԱԱննա Ավետիսյան

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 ավտոմեքենա, 35 քաղաքացու ցուցաբերել օգնություն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 ավտոմեքենա, 35 քաղաքացու ցուցաբերել օգնություն

Մարտի 21-22-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Ծաղկահովիտ-Արթիկ, Ապարան-Սպիտակ ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Քուչակ-Ապարան և Քուչակ-Հարթավան ավտոճանապարհներին, Երնջատափ և Լուսագյուղ գյուղերում, Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 ավտոմեքենա և 35 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում