Մոսկվայում կայացած Զբոսաշրջային ցուցահանդեսին Հայաստանի տաղավարի հանդեպ հետաքրքրությունը մեծ էր
Մոսկվայում կայացած Զբոսաշրջային ցուցահանդեսին Հայաստանի տաղավարի հանդեպ հետաքրքրությունը մեծ էր․ հայկական 20 ընկերություն էր մասնակցում։
«Ցուցահանդեսի նպատակն իրազեկելն էր, որ զբոսաշրջիկները կարող են գալ Հայաստան: Բացի այդ ուրիստական ընկերություններին հնարավորություն է տալիս ավելի շատ պայմանագրեր կնքել՝ գրավելով զբոսաշրջիկներին:
Համավարակից տուժած ընկերություններին հակաճգնաժամային 23-րդ ծրագրով արդեն 3.5 մլրդ դրամ է փոխանցվել: Ճգնաժամը դեռ առկա է, ամեն դեպքում՝ լավատես ենք»,- այս մասին հայտնել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը: Տեսանյութը ներկայացնում է ՀՀ կատավարությունը: