ԼԼիլիթ Սեդրակյան

Կորոնավիրուսի 170 նոր դեպք Վրաստանում

Կորոնավիրուսի 170 նոր դեպք Վրաստանում

Մարտի 22-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 170 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 277 650 է: Այս մասին գրում է կառավարության stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է համեմատաբար քիչ՝ 6185 թեստավորում, որից 2993-ը՝ հակամարմինների 3192-ը՝ ՊՇՌ թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 396 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 270 369 մարդ: Մեկ օրում վարակից մահացել է ևս 10 մարդ, մահվան ընդհանուր թիվը 3710 է:

Դրական դինամիկայի ցուցանիշը՝ օրական 2,75%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 1.56%, վերջին 7 օրվանը՝ 1.72%:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում