ՎՎարդուհի Բալյան

Մարտի 19-22-ը ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 94 դեպք

Մարտի 19-22-ը ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 94 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 19-22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 94 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 22, մարմնական վնասվածք պատճառելու՝ 16, խարդախության` 9, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5-ական, յուրացման կամ վատնման՝ 4, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման ու ծեծի՝ 3-ական, խուլիգանության և ընտանեկան բռնության՝ 2, սպանության, անձի առևանգման, կողոպուտի, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ վնասելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սպանության սպառնալիքի և սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, խարդախության՝ 3, և սպանության փորձի 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 38 պատահար. 4 մարդ զոհվել է, 53-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում