ՆՆարեկ Սահակյան

Ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

Ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

Մարտի 20-21-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 2500 քմ, Արմավիրի մարզի Վանանդ գյուղում՝ 1․5 հա, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում՝ 2000 քմ, Սյունիքի մարզի Սրաշեն գյուղում՝ 1 հա, Կապան քաղաքում՝ 500 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 3 հա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում