Այրվել է մոտ 200 խմ հրուշակեղեն. հրշեջները մարել են հրդեհը

ԱԱրման Գալոյան

Հրշեջները մարել են Երևանի Րաֆֆու փողոցի հրուշակեղենի պահեստում բռնկված հրդեհը. այրվել է մոտ 200 խմ հրուշակեղեն՝ տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:

«Մարտի 21-ին, ժամը 15։31-ին «ՍՕՍ Գեոռիթմ» հակահրդեհային ազդարարման համակարգով ահազանգ է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ Երևանի Րաֆֆու 111 հասցեում գտնվող «Յաշկինո» հրուշակեղենի ներմուծման պահեստից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Յաշկինո» հրուշակեղենի ներմուծման պահեստում՝ մոտ 600 քմ տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։58-ին, մարվել՝ 18։08-ին։ Այրվել է մոտ 200 խմ հրուշակեղեն»,- հայտնում է ԱԻՆ-ը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում