ԱԱրման Գալոյան

Հրդեհ Երևանի Րաֆֆու փողոցի հրուշակեղենի պահեստում

Հրդեհ Երևանի Րաֆֆու փողոցի հրուշակեղենի պահեստում

Մարտի 21-ին, ժամը 15։31-ին «ՍՕՍ GeoRITM» հակահրդեհային ազդարարման համակարգով ահազանգ է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ Երևանի Րաֆֆու 111 հասցեում գտնվող «Յաշկինո» հրուշակեղենի ներմուծման պահեստից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։58-ին։ Ըստ նախնական տվյալների 600 քմ տարածքում այրվել է մոտ 200 խմ հրուշակեղեն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում