Հայաստանում ստեղծված «Լամբեր քրաֆթ» խաղը մեկ ամսվա ներբեռնումներով շրջանցել է Ֆեյսբուքին և Ինստագրամին

Ռազմական գործողություններ, դիրքի ու սահմանի համար պայքար, բայց վիրտուալ դաշտում: Հայ մասնագետների ստեղծած «Լամբեր քրաֆթ» խաղը ռեկորդ է սահմանում: Վերջին ամսում ներբեռնումների քանակով այն գերազանցել է հայտնի հավելվածների: 

Նարեկ Աղեկյան, Noor Games ընկերության հիմնադիր - Երբ որ հարձակվում են, պիտի թշնամիների դեմ պայքարես, ամեն դեպքում՝ պատերազմի ազդեցությունը երևում է:

Պատերազմի օրերին Հայաստանում ստեղծված «Լամբեր քրաֆթ» խաղն է: Այոս և անդրոիդ համակարգերում համաշխարհային ռեկորդ է սահմանել. մոտ մեկ ամիս է իր 15 միլիոն ներբեռնումներով առաջ է անցել Ֆեյսբուքից, Ինստագրամից:

Նարեկը պատմում է՝ համավարակի օրերին գրասենյակի տարածքը հանձնել են, 5 հոգանոց թիմով ստեղծել աշխարհի սիրտն ու սմարթֆոնները գրաված խաղը: Թիմի համար կարևոր էր հաղթել իրենց բաժին հասած օնլայն պատերազմում:

Նարեկ Աղեկյան - Հոգեբանության մեջ հայտնի է, որ լավ աշխատանք անելու համար լավ տրամադրություն է հարկավոր, իսկ մենք այդ տրամադրությունը, բնականաբար, չունեինք: Մեր ցանկությունը մեծ էր, որ այն, ինչը մենք լավագույնն ենք անում, մեր պետությանը օգուտ տա: Կարծում եմ, որ մենք կունենանք լավ աշխատատեղեր ինդուստրիան զարգացնելու համար:

Թիմում նաև վստահեցնում են՝ աշխատանք շատ կա, ուսանողներին ու աշակերտներին էլ է պետք օրինակ ծառայել, որ ստեղծագործեն, ոլորտը զարգացնեն:

Ամեն օր մեկ միլիոն մարդ աշխարհի տարբեր ծայրերում «Լամբեր քրաֆթ» է խաղում: Երեխաների ուղեղը մարզելու, իսկ մեծահասակներին առօրյայից կտրվելու համար հիպերքեժուալ ժանրի հայկական խաղն ամերիկյան շուկայում դեռ շարունակում է առաջին հորիզոնականում մնալ՝ հավելվածներ բաժնում ամեն օր նոր գործառույթներ ավելացնելով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում