ՆՆարեկ Սահակյան

17 կամավորական նախաձեռնություն արժանացել է «Տարվա լավագույն կամավոր 2020» մրցանակին

17 կամավորական նախաձեռնություն արժանացել է «Տարվա լավագույն կամավոր 2020» մրցանակին

«Տարվա լավագույն կամավոր 2020» մրցանակին է արժանացել 17 կամավորական նախաձեռնություն։ «Հայ կամավորների բանկ» երիտասարդական հասարարկական կազմակերպությունն ամեն տարի ընտրում է լավագույններին:

Այս տարի մրցանակներն ստացել են այն կամավորական նախաձեռնությունները, որոնք համավարակի ու պատերազմի ընթացքում աչքի են ընկել ակտիվությամբ, ավելի լայն աջակցություն ցուցաբերել մարդկանց։ Նախաձեռնությունների մի մասը հիմա էլ շարունակում է զբաղվել կամավորական գործունեությամբ:

«Սկզբունքը եղել է հետևյալը. որքան մեծ ազդեցություն է ունեցել, որքան շատ մարդիկ են օգտվել օգնությունից և որքան շատ մարդիկ են՝ կամավորներ են ներգրավվել նախաձեռնությունում»,- ասել է «Հայ կամավորների բանկ» երիտասարդական հասարակական կազմակերպության ղեկավար Մարինե Եղոյանը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում