ԳԳայանե Թամամյան

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 22 ավտոմեքենա

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 22 ավտոմեքենա

Մարտի 19-ին, ժամը 18:50-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան - «Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան - «Զանգեր» կոչվող հատվածում կցորդիչով բեռնատարը մերկասառույցի պատճառով սահել է և երկկողմանի փակել ճանապարհահատվածը, մոտ 60 ավտոմեքենա է կուտակվել:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 22 ավտոմեքենա: Ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է, ճանապարհահատվածին առկա է մերկասառույց:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում