Շիրակի մարզպետը համայնքային այցելություններն սկսել է Սպանդարյան համայնքից

ՔՔրիստինա Մկրտչյան

Համայնքներ այցելությունը Շիրակի մարզպետն սկսում է Արթիկի շրջանի Սպանդարյան համայնքից։

Հովհաննես Հարությունյան, Շիրակի մարզպետ - Իմ արմատներն այստեղից են, իմ հարազատ գյուղից եմ սկսում:

Համագյուղացիների խնդիրները շատ էին, գլխավորը՝ գյուղը չունի արոտավայր։

Էդիկ Կուրղինյան, ֆերմեր - 50 գլուխ անասուն ունեմ, ի՞նչ անեմ, որտե՞ղ արածեն, արոտավայրը տվել են կողքի գյուղին:

Մարզպետարանի պաշտոնյան բացատրեց, թե երբ ու ինչպես է խնդիրն առաջացել։

Արամ Անտոնյան, ՇՄ ՏԻ և հանրապետական մարմինների հարցերով վարչության պետ - 2007-2008թթ. սահմնազատման ժամանակ է այս խնդիրն առաջացել:

Խնդիրը լուծել է պետք։ 13 տարի շարունակ եկել են, լսել, խոստացել ու գնացել: Հովհաննես Հարությունյանն էլ խոստացավ խնդիրն ուսումնասիրել, տեղում հանձնարարականներ տվեց։ Ավելի ուշ մի միջանկյալ լուծում էլ առաջարկեց:

Հովհաննես Հարությունյան - Կարելի է վարձով տալ նրանց, ովքեր բիզնես ծրագիր կներկայացնեն կամ 50 գլուխ անասուն ունեն:

Սա այնքան էլ սպանդարյանցիների սրտով չէր։ Նրանց խոստացան խնդիրը համակողմանի ուսումնասիրել ու համայնքապետի հետ լուծումներ որոնել։

Գյուղում այլ խնդիրներ էլ կան, օրինակ, ճանապարհ չկա։ Ոռոգման ցանցի խնդիր ունեն։ 2021-ին սուբվենցիոն ծրագիր են ներկայացրել։ Սպանդարյանի դպրոցն էլ սուբվենցիոն ծրագրով է վերակառուցվել։ 75 տեղով նոր տիպային մանկապարտեզ է կառուցվել։

Այս տարի պետություն-համայնք համետեղ սուբվեցիոն ծրագրերն ավելացել են ամբողջ մարզում՝ ասաց մարզպետը։

Էկոնոմիկայի նախարարի հետ քննարկումներ են եղել, նոր ծրագրեր կան, ներդրումային հոսքը մարզում ակտիվացնելու համար։ Դրանց մասին կխոսեն ծրագրերի հաստատումից հետո:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում