Օրը՝ 60 վայրկյանում | 19.03.2021

ՌՌոզա Խաչատրյան

Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկեց Դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: 

«Հայրենիքի փրկության շարժմանը» մաս կազմող ԲՀԿ-ն մտադիր է խորհրդարանի ընտրությանը միայնակ մասնակցել: 

Իսկ Ընտրական նոր օրենսգրքի շուրջ քննարկումները շարունակվում են՝ նշել է ԱԺ փոխխոսնակը: 

Սերժ Սարգսյանի գույքը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց միջնորդությունը: 

Ադրբեջանական ուժերը հայ ռազմագերիներին բռնության են ենթարկել. Human Rights Watch-ի հայտարարությունը: 

Թբիլիսիում մահացել է 27-ամյա  բուժքույր, որը կոմայի մեջ էր ընկել կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ով պատվաստումից հետո: 

Իսկ Հայաստանում կորոնաթիվն ահագնանում է. հաստատվել է 891 նոր դեպք, առողջացել 332, մահացել 19 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում