ՆՆարեկ Սահակյան

Գավառի բժշկական կենտրոնում նորածին է մահացել

Գավառի բժշկական կենտրոնում նորածին է մահացել

2021 թ. մարտի 18-ին՝ ժամը 09:20-ին, Գավառի բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ կեսարյան վիրահատության ժամանակ նորածին երեխա է մահացել, երեխայի հարազատները վիճաբանել են և կոտրել հիվանդանոցի դուռը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի բնակչուհին 2021 թ. մարտի 18-ին՝ ժամը 07-ի սահմաներում, դիմել է վերոհիշյալ բժշկական կենտրոն, որտեղ կատարվել է կեսարյան վիրահատում, և կինը ունեցել է հավանական մահացած պտուղ:

Դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում