ԱԱրևիկ Աբելյան

Հաճախորդների միջազգային օրը «Հայփոստում»

Հաճախորդների միջազգային օրը «Հայփոստում»

«Հայփոստ» ընկերությունը միանում է Հաճախորդների միջազգային օրվան: Հաճախորդների միջազգային օրվա առթիվ «Հայփոստ» ընկերության ղեկավար անձնակազմի ավելի քան 130 աշխատակից այցելում են ողջ Հայաստանի տարածքում գտնվող 65-ից ավել փոստային բաժանմունքներ, շնորհավորում և շնորհակալություն հայտնում հաճախորդներին:

«Հայփոստ» ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչներն օրվա խորհրդով զրուցում են հաճախորդների հետ, լսում նրանց առաջարկները, ծանոթանում առկա խնդիրներին, առաջարկում են լուծումներ և սպասարկման բարելավման ուղիներ:

«Հայփոստում» տոնական մթնոլորտը նաև տարածվում է ֆիզիկական և իրավաբանական հաճախորդներին ուղարկվող շնորհավորական բազմաթիվ նամակների, կազմակերպության ամենալոյալ հաճախորդներին շնորհավորական զանգերի, ինչպես նաև կազմակերպության թվային բոլոր հարթակների միջոցով։

««Հայփոստն» այս տարի առաջին անգամ նշում է Հաճախորդների միջազգային օրը: «Հայփոստ» թիմի անունից շնորհավորում եմ մեր սիրելի հաճախորդներին օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնում, որ նրանք մեզ հետ են: Հայփոստն առաջնորդվում է հաճախորդամետ նոր ռազմավարությունով, որով, վստահեցնում ենք, անելու ենք առավելագույնը՝ ծառայությունների և սպասարկման որակի բարելավման համար»,- նշել է «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:

Միջոցառման նպատակն է հաճախորդների փորձառության բարելավումը, ինչպես նաև հաճախորդներից ստացված հետադարձ կապի հիման վրա «Հայփոստի» կողմից մատուցվող ծառայությունների կատարելագործումը՝ հաճախորդների համար ավելի հարմար և հասանելի դարձնելը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում