ԼԼիլիթ Գասպարյան

Աշակերտները տարհանվել և պատսպարվել են թաքստոցում. վարժանք Գանձակի դպրոցում

Աշակերտները տարհանվել և պատսպարվել են թաքստոցում. վարժանք Գանձակի դպրոցում

Գանձակի թիվ 2 միջնակարգ դպրոցում անցկացվել է գործնական վարժանք «Տարհանում և տուժածներին առաջին օգնության ցուցաբերում» թեմայով։ Վարժանքին մասնակցել են ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և Գավառի թիվ 31 ՀՓՋ ծառայողներ, ինչպես նաև վետերաններ:

Համաձայն սցենարի՝ հայտարարվել է օդային տագնապ, դպրոցի անձնակազմը և աշակերտներն անմիջապես տարհանվել և պատսպարվել են դպրոցի թաքստոցում։

Հետախուզության արդյունքում հայտնաբերվել են 2 պայմանական տուժածներ: Առաջին օգնության և փրկարարական խմբի կողմից նրանց ցուցաբերվել է համապատասխան օգնություն և փրկարարների ուղեկցությամբ տարհանվել են անվտանգ տարածք։

Ըստ պլանի՝ սահմանված ժամին հայտարարվել է ուսումնավարժության ավարտ, ամփոփվել են արդյունքները։ Ուսուցչական անձնակազմին տրվել են մասնագիտական խորհուրդներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում