ԱԱրման Գալոյան

Մոտ ժամանակում բժշկական կազմակերպություններին կտրամադրվեն ֆինանսական փոխհատուցումները. ԱՆ

Մոտ ժամանակում բժշկական կազմակերպություններին կտրամադրվեն ֆինանսական փոխհատուցումները. ԱՆ

Ի պատասխան մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, որ բուժաշխատողներն աշխատավարձ չեն ստացել, հայտնում ենք՝ առողջապահության նախարարությունը բժշկական կազմակերպություններին ամսական կտրվածքով, պետական պատվերի շրջանակում, իրականացրած բժշկական օգնության և սպասարկման դեպքերի համար փոխհատուցում է տրամադրում՝ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարարությունը:

«2021 թվականի փետրվարի ընթացքում մատուցված բժշկական օգնության և սպասարկման դեպքերի էլեկտրոնային փոխհատուցման ընթացակարգում որոշակի տեխնիկական խնդիրներ են առաջացել, որի պատճառով բյուջեի՝ թվով 24 միջոցառումներից 4-ի մասով ֆինանսական փոխհատուցումներն ուշանում են:

Միևնույն ժամանակ նշենք, որ մոտ ժամանակում ֆինանսական փոխհատուցումները, համապատասխան ծավալով, կտրամադրվեն բժշկական կազմակերպություններին, այդ թվում՝ «Շտապօգնություն» ՓԲԸ-ին»,- նշված է ՀՀ առողջապահության նախարարության պարզաբանման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում