ԴԴավիթ Մուրադյան

Հայ ռազմագերիները բռնության են ենթարկվել. Human Rights Watch

Հայ ռազմագերիները բռնության են ենթարկվել. Human Rights Watch

Ադրբեջանական ուժերը վերջին պատերազմի հետևանքով գերության մեջ հայտնված հայ ռազմագերիներին բռնության են ենթարկել՝ նրանց խոշտանգելով ինչպես գերեվարելու պահին, այնպես էլ տեղափոխելիս կամ քննչական մեկուսարաններում պահելիս։ Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության հայտարարության մեջ նշված է, որ հայ զինվորների նկատմամբ դաժան վերաբերմունքն ու խոշտանգումները նողկալի են և պատերազմական հանցագործություն են համարվում:

«Ադրբեջանի իշխանությունը պետք է հետաքննի վատ վերաբերմունքի վերաբերյալ բոլոր մեղադրանքները և պատասխանատվության ենթարկի մեղավորներին։ Ադրբեջանը նաև պետք է անհապաղ ազատ արձակի մնացած բոլոր ռազմագերիներին և կալանավորված քաղաքացիական անձանց ու տեղեկություններ հաղորդի այն զինծառայողների և քաղաքացիական անձանց գտնվելու վայրի մասին, որոնց կարգավիճակն անհայտ է, սակայն վերջին անգամ նրանց տեսել են ադրբեջանական կալանքի տակ»,- ասված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում