Կարծում եմ՝ այսօր կամ վաղը ընտրությունների ժամկետների վերաբերյալ որոշումը կհրապարակվի. Ռոմանոս Պետրոսյան
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց իշխանության դիրքորոշումը՝ առաջիկայում կազմակերպել արտահերթ ընտրություններ:
«Կարծում եմ՝ այսօր կամ վաղը որոշում արդեն կհրապարակվի՝ կապված ժամկետների հետ»,- ասաց Պետրոսյանը:
Չնայած խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի մերժումներին՝ արտահերթ ընտրություններով քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու խնդիրը, մեր գնահատականով, չէր հանգուցալուծվում, ընդդիմության փողոցային պայքարն էլ որևէ արդյունք չտվեց, և հանրության կողմից չողջունվեց՝ նշեց նախարարը՝ պարզաբանելով, թե ինչու իշխանությունը վերադարձավ արտահերթ ընտրություններ կազմակերպելու մտքին:
«Հանրությունը ընդդիմության մանդատով ընտրությունների հանրային պահանջ չհնչեցրեց, բայց մենք քաղաքական պրոցեսները բացառապես սահմանադրական ճանապարհով հանգուցալուծումը տեսնում ենք միայն ընտրական ճանապարհով»,- ասաց Պետրոսյանը:













