ՎՎարդուհի Բալյան

Արձակուրդների սահմանափակումներ ՀՀ զինված ուժերում

Արձակուրդների սահմանափակումներ ՀՀ զինված ուժերում

Վերջին շրջանում COVID-19-ի հիվանդացության աճով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերում իրականացվում են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումներ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2020 թ. սեպտեմբերի 11-ի 1514-Ն որոշման 17-րդ կետի պահանջներով՝ արգելվել են ժամկետային պարտադիր զինծառայողների տեսակցությունները, արձակումները և արձակուրդները՝ բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ ենթակետի հիմքով նախատեսված դեպքերում (ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) մահվան դեպքեր):

Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ համաճարակային իրավիճակով պայմանավորված սահմանափակումներին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում