ԼԼիլիթ Գասպարյան

«Դոլմամա» ռեստորանի սեփականատիրոջը 15 օր ժամանակ են տվել տարածքն ազատելու համար

«Դոլմամա» ռեստորանի սեփականատիրոջը 15 օր ժամանակ են տվել տարածքն ազատելու համար

Պուշկինի 10 հասցեում գտնվող «Դոլմամա» ռեստորանի սեփականատիրոջը Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը 15 օր ժամանակ էր տվել տարածքն ազատելու համար։ Տարածքի սեփականատեր Ժիրայր Ավանյանը ռեստորանի տարածքը վաճառելու միտք անգամ չի ունեցել ու 13 տարի պայքարել է իր սեփականությունը չկորցնելու համար, բայց, պարզվում է՝ տարածքն արդեն իրենը չէ, այլ կառուցապատողինը։

Հիշեցնեմ՝ 2013-ին կառավարության որոշմամբ՝ «Աբովյան-Պուշկին-Սախարովի հրապարակ» եռանկյունի տարածքը ճանաչվել էր գերակա հանրային շահ։ Տարածքի ձեռք բերողը Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ դեվելոփերս» ընկերությունն է: «Դոլմամա»-ի շենքի հնարավոր ապամոնտաժման մասին լուրը կրկին ակտուալ են դարձրել «հանրային գերակա շահ» եզրույթի շուրջ քննարկումները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում