ԱԱրման Գալոյան

Երկու միաժամանակյա մարտահրավերներ ունեցանք. առողջապահության նախարարը՝ 2020 թ. իրականացված աշխատանքների մասին

Երկու միաժամանակյա մարտահրավերներ ունեցանք. առողջապահության նախարարը՝ 2020 թ. իրականացված աշխատանքների մասին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Նախարարը ներկայացրեց կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ Կառավարության իրականացրած աշխատանքները: «Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի նպատակով բժշկական կենտրոնները վերապրոֆիլավորվեցին և դարձան կորոնավիրուսով հիվանդների բուժման կենտրոններ, բժշկական կենտրոններն ապահովվել են անհրաժեշտ դեղերով և բժշկական նշանակության ապրանքներով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բուժման և սպասարկման գործընթացում ընդգրկված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ծավալվել է 2900-ից ավելի մահճակալ, որից շուրջ 380-ը` վերակենդանացման: Կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բուժման և սպասարկման գործընթացում ամբողջությամբ կամ մասնակի ներգրավված է եղել 29 հիվանդանոցային բժշկական կազմակերպություն, որից 15-ը՝ մարզերում, իսկ 14-ը՝ Երևանում»,- նշեց նախարարը:

Ավանեսյանն անդրադարձավ նաև պատերազմական օրերին բուժհամակարգի գործունեությանը: «Մեր ողջ ուժերը գերլարմամբ ուղղվեցին պատերազմական գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիների և վիրավոր զինվորների բժշկական օգնության կազմակերպմանը: Այս առումով իհարկե երկու միաժամանակյա մարտահրավերներ ունեցանք՝ պայմանավորված կորոնավիրուսի հիվանդացության կտրուկ աճով, և համակարգը մի կողմից սպասարկում էր օրական 2000-ից ավելի դրական արդյունք տված պացիենտների, մյուս կողմից՝ վիրավոր զինվորների ու այն քաղաքացիներին, ովքեր Արցախից տեղափոխվել էին ՀՀ: Շուրջ 3000 բուժաշխատող ներգրավված է եղել պատերազմի հետևանքով տուժածների բուժօգնության ու սպասարկմանը: Մեծածավալ թվով սարքեր, դեղորայք և բժշկական նշանակության պարագաներ գնվել, հավաքվել են դոնոր կազմակերպությունների կողմից, մեր քաղաքացիների կողմից ահռելի օժանդակություն է եղել»,- ներկայացրեց նախարար Ավանեսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում