ՆՆարեկ Սահակյան

Փլուզում՝ Հրազդան քաղաքում․ տուժածներ չկան

Փլուզում՝ Հրազդան քաղաքում․ տուժածներ չկան

Մարտի 16-ին, ժամը 19:26-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի պատշգամբում փլուզում է տեղի ունեցել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ բնակարանի պատշգամբի առաստաղից 2 երկաթյա ձող (6 մ) է ընկել, իսկ մեկ ձող կախված է․ ընկնելու վտանգ կա։ Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ապամոնտաժել են երկաթյա ձողը (6 մ):

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում