ԱԱրման Գալոյան

ՃՏՊ Դավիթ Բեկի փողոցում. մեքենան բախվել է ավտոբուսին, ապա՝ բենզալցակայանի ներսում գտնվող երկաթե սյանը

ՃՏՊ Դավիթ Բեկի փողոցում. մեքենան բախվել է ավտոբուսին, ապա՝  բենզալցակայանի ներսում գտնվող երկաթե սյանը

Մարտի 16-ին, ժամը 17։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել բենզալցակայանի տարածքում, կան արգելափակված քաղաքացի և գազի արտահոսք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ «Foton» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1951 թ.) բախվել է «Bogdan» մակնիշի ավտոբուսին (վարորդ՝ Գ․ Զ․, ծնված 1939 թ.), որից հետո մոտակայքում գտնվող «CPS» բենզալցակայանի ներսում գտնվող երկաթե սյանը՝ մասամբ վնասելով այն։

Փրկարարները դուրս են բերել «Foton» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, այնուհետև ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են ուղևորի դին։

Փրկարարները կատարել են տարածքի լվացման աշխատանքներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում