ԱԱրման Գալոյան

ԱԻՆ-ը Շիրակում և Վայոց ձորում ուսումնավարժություններ է անցկացրել

ԱԻՆ-ը Շիրակում և Վայոց ձորում ուսումնավարժություններ է անցկացրել

ԱԻ նախարարի հանձնարարականով՝ Երևանի և մարզային փրկարարական վարչությունների ծառայողները շարունակում են հանրապետության տարբեր դպրոցներում և բնակավայրերում «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով միջոցառումների իրականացումը:

Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Շիրակ բնակավայրում և բնակավայրի միջնակարգ դպրոցում մարզային փրկարարական վարչության կողմից անցկացվել է ուսումնավարժություն՝ «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով: Ուսումնավարժության ընթացքում փորձարկվել է Շիրակ բնակավայրի էլեկտրաշչակը. այն գտնվել է սարքին վիճակում: Էլեկտրաշչակի ազդարարման արդյունքում իրականացվել և կազմակերպվել է նշված բնակավայրի միջնակարգ դպրոցի մանկավարժական անձնակազմի և աշակերտների տարհանում և պատսպարում դպրոցի նկուղում: Ուսումնավարժության ավարտից հետո բնակավայրի վարչական ղեկավար կազմի հետ համատեղ իրականացվել է բնակելի տների նկուղների պատրաստվածության վիճակի ուսումնասիրություն, տրվել են համապատասխան ցուցումներ:

Հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացվել նաև Վայոց ձորի մարզի Գլաձոր բնակավայրի միջնակարգ դպրոցում: Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչներն ուսումնավարժության ավարտից հետո առանձնացրել են թերությունները, տվել խորհուրդներ՝ պատրաստվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում