ԱԱրման Գալոյան

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» օդանավի թռիչքը տեխնիկական խնդիրների պատճառով ներկա պահին անհնարին է. Քաղավիացիայի կոմիտե

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» օդանավի թռիչքը տեխնիկական խնդիրների պատճառով ներկա պահին անհնարին է. Քաղավիացիայի կոմիտե

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության թռիչքային և տեխնիկական անձնակազմի կողմից իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնք ներկա պահին օդանավի թռիչքը դարձնում են անհնարին: Ընկերությունը՝ որպես օդանավի շահագործման, թռիչքային անվտանգության, տեխնիկական սպասարկման, ավիացիոն անվտանգության, անձնակազմի և օդանավի հետ կապված բոլոր հարցերով պատասխանատու, իրականացնում է անհրաժեշտ աշխատանքներ՝ թերությունները վերացնելու ուղղությամբ։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ ՀՀ ԱԳՆ-ի և ԱԱԾ-ի հետ համատեղ, գործադրում է բոլոր ջանքերն օդանավը Հայաստան վերադարձնելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում