ՄՄերի Եգորյան

Ոստիկանությունը երկխոսում է. կարծում ենք՝ որոշակի հաջողություններ կունենանք. փոխոստիկանապետը՝ Բաղրամյան պողոտան բացելու մասին

Ոստիկանությունը երկխոսում է. կարծում ենք՝ որոշակի հաջողություններ կունենանք. փոխոստիկանապետը՝ Բաղրամյան պողոտան բացելու մասին

Ոստիկանությունը նույնպես մտահոգված է ընդդիմության կողմից Բաղրամյան պողոտայի փակ լինելու հանգամանքով: Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: 

Նա նշեց, որ նման միջոցառումները ոտնահարում են այլ քաղաքացիների իրավունքները, մասնավորապես՝ նրանց ազատ տեղաշարժման իրավունքը: Ֆիդանյանն ասաց, որ Բաղրամյան պողոտայի փակ լինելով՝ գերծանրաբեռնված է այլ փողոցների երթևեկությունը:

«Ոստիկանությունը փորձում է երկխոսության միջոցով լուծումները գտնել, կարծում ենք՝ որոշակի հաջողություններ այդ առումով կունենանք»,- ընդգծեց փոխոստիկանապետը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում