ՄՄարի Կոստանյան

Մարտի 8-14-ը Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով

Մարտի 8-14-ը Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 8-14-ը: 

 

Սևանա լճի մակարդակը մարտի 8-14-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել` 1900.58 մ (14.03.21 թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 14 սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 6 սմ-ով։

 

Արփա-Սևան ջրատարով մարտի 8-14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.522 մլն խմ, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից մարտի 14-ը ներառյալ՝ 25.349 մլն խմ:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում