ԳԳայանե Թամամյան

Դեսպան Կարմիրշալյանն ու Անդորրայի համալսարանի ռեկտորը քննարկել են կրթական համակարգերի միջև կապերի հաստատման հնարավորությունները

Դեսպան Կարմիրշալյանն ու Անդորրայի համալսարանի ռեկտորը քննարկել են կրթական համակարգերի միջև կապերի հաստատման հնարավորությունները

Անդորրա կատարած աշխատանքային այցի շրջանակներում դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն այցելել է Անդորրայի համալսարան և հանդիպում ունեցել ռեկտոր Միկել Նիկոլաու Վիլայի հետ։ Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների կրթական համակարգերի միջև կապերի հաստատման, հայաստանյան բուհերից մեկի և Անդորրայի համալսարանի միջև համագործակցության ձևավորման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը նաև գրառում է կատարել համալսարանի պատվավոր հյուրերի գրքում։

Այնուհետև դեսպան Կարմիրշալյանն այցելել է Անդորրայի կենտրոնական փողոցներից մեկում ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի տեղադրված խաչքարի մոտ և ծաղիկներ խոնարհել:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում