Օրը՝ 60 վայրկյանում | 15.03.2021

ՌՌոզա Խաչատրյան

Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն գրանցվել՝ հայտնել է ՊՆ-ն:

Որևէ դիրք հանձնելու մասին խոսք չի եղել. պաշտպանության փոխնախարարը հերքել է Կապանի հենակետը հանձնելու լուրը: 

Արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ կա կոնսենսուսի հասնելու հնարավորություն՝ խորհրդարանում նշել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը: 

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մերժել է խորհրդարանական ընդդիմության առաջարկը՝ վերացնել ռազմական դրության ռեժիմը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը Հայաստանում ամենաարագ զարգացող ոլորտն է: Հակոբ Արշակյանը կոչ է արել կրթություն ստանալ ոլորտի համար կարևոր ուղղություններով: 

Օրվա կորոնաթիվը. հաստատվել է 317 նոր դեպք, առողջացել է 230, մահացել՝ 10 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում