ԱԱրևիկ Աբելյան

Հորդորում ենք չհավատալ մամուլում շրջանառվող ապատեղեկատվությանը. «Հայաստան» հիմնադրամ

Հորդորում ենք չհավատալ մամուլում շրջանառվող ապատեղեկատվությանը. «Հայաստան» հիմնադրամ

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հաղորդագրություն է տարածել՝  հորդորելով չհավատալ մամուլում շրջանառվող՝ Հիմնադրամին վերաբերող նյութերին: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին վարկաբեկիչ ապատեղեկատվական արշավը շարունակվում է, ուստի հարկ ենք համարում ևս մեկ անգամ հորդորել չհավատալ մամուլում շրջանառվող՝ Հիմնադրամի բարի համբավը խաթարող ապատեղեկատվական նյութերին:

 
Մասնավորապես, մամուլում տարածված տեղեկատվությունը, թե միջազգային աուդիտը չի հաստատել Ֆինանսների նախարարության կողմից Հիմնադրամ ներկայացված ծախսերը, անհեթեթություն է և ապատեղեկատվություն, քանի որ միջազգային աուդիտը դեռևս ընթացիկ փուլում է և չի ավարտվել:
 

Տարածված մյուս պնդումն առ այն, որ Հիմնադրամից 8 միլիոն դոլարը կանխիկացվել և յուրացվել է, ևս կեղծ տեղեկատվություն է: Համահայկական հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը հանուն Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բարօրության:

 

Նշենք նաև, որ այսօր տեղի է ունենալու «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առցանց նիստ, որտեղ կքննարկվեն ընթացիկ հարցեր, կընդունվեն որոշումներ: Նիստի արդյունքների մասին Հիմնադրամի մամլո ծառայությունը հանդես կգա ամփոփիչ հաղորդագրությամբ»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում