ԱԱրման Գալոյան

Փրկարարները Նորամարգի ջրանցքն ընկած ավտոմեքենայից 2 դի են դուրս բերել

Փրկարարները Նորամարգի ջրանցքն ընկած ավտոմեքենայից 2 դի են դուրս բերել

Մարտի 13-ին, ժամը 22:56-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան ընկել է Նորամարգ գյուղի ջրանցքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ գյուղի սկզբնամասում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ջրանցքը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայում գտնվող քաղաքացիներից մեկին հաջողվել է դուրս գալ:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել երկու քաղաքացու դի, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել ավտոմեքենան ջրանցքից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում