ՆՆարեկ Սահակյան

Վաղարշակ Հարությունյանի և անհետ կորածների հարազատների մասնակցությամբ որևէ միջադեպ տեղի չի ունեցել. ՊՆ

Վաղարշակ Հարությունյանի և անհետ կորածների հարազատների մասնակցությամբ որևէ միջադեպ տեղի չի ունեցել. ՊՆ

Հայաստանյան լրատվամիջոցներից մեկն այսօր տեղեկություն է տարածել այն մասին, թե իբր օրերս, Արցախում, ԱՀ պաշտպանության նախարարության շենքում, անհետ կորածների հարազատների և ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում նույնիսկ քաշքշուկ է սկսվել հարազատների և ՀՀ պաշտպանության նախարարի միջև:

ՀՀ ՊՆ-ն հայտարարում է, որ նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

«ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Արցախ այցելել է նախորդ տարի, դեկտեմբերին: Այցի ընթացքում, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում կայացել է հանդիպում անհետ կորած զինծառայողների հարազատների հետ, որի ընթացքում ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել: Եվս մեկ անգամ կոչ ենք անում չտարածել չստուգված, առավել ևս` կեղծ տեղեկություններ»,- ասված է հայտարարությունում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում