Կառավարության աջակցության 25-րդ ծրագիրն ընդլայնում է շահառուների ցանկը

ՆՆարե Ոսկանյան

Համավարակ, սահմանփակումներ, որպես հետևանք՝ զբոսաշրջային ոլորտի ճգնաժամ ամբողջ աշխարհում: Տրանսպորտային ընկերության ներկայացուցիչն ընդգծում է՝ ներգնա տուրիզմի կանգը կազմակերպություններին խնդիրների առաջ կանգնեցրեց՝ հատկապես վարկեր ունեցողներին:

Արսեն Սուքիասյան, Տրանսպորտային ընկերության ներկայացուցիչ - Ունենք բազմաթիվ տրանսպորտային միջոցներ ու նաև վարկեր, որին սպասարկելու խնդիր ունենք: Իհարկե, փորձում էինք բանկերի հետ առանձին, ամեն կազմակերպություն իր միջոցներով հարցին լուծում տալ, բայց դա գլոբալ խնդիր էր:

Հենց այս խնդրիների մեղմացման համար պետությունն աջակցեց զբոսաշրջության ոլորտն սպասարկող տրանսպորտային ընկերություններին՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառմամբ: Շահառուներին տրամադրվում է 2020 թվականի ապրիլի 1-ից սկսած վարկի չվճարված տոկոսագումարների 75 տոկոս փոխհատուցում: Արսեն Սուքիասյանը նշում է՝ իրենք ևս դիմել էին ծրագրին, բայց չէին կարողացել ընդգրկվել:

Արսեն Սուքիասյան - Մեր կազմակերպության և նմանատիպ այլ կազմակերպությունների դասակարգիչը չէր համապատասխանում օրենքի պայմաններին և այդ պատճառով մերժվել ենք:

25-րդ միջոցառման պայմաններում, սակայն, փոփոխություն է եղել: Այսուհետև ծրագրին կարող են դիմել նաև մարդատար ավտոմոբիլների և թեթևաքաշ փոխադրամիջոցների վարձույթով և լիզինգով զբաղվող ընկերությունները: Սուքիասյանի ներկայացրած ընկերությունը նոր դիմում է ուղարկել, սպասում է պատասխանի:

Անի Հունանյան, ՀՀ էկոնոմիկայի նախարարության խորհրդական - Նոր շահառուների դեպքում ֆինանսավորումն իրականացվելու է նույն պայմաններով, որն արդեն գործող շահառուների դեպքում իրականացվում էր՝ այն տարբերությամբ, որ նոր շահառուները հնարավորություն կունենան օժանդակությունն ստանալ մեկ, իսկ նախորդները՝ երկու փուլով:

Նոր դիմումատուների ֆինսնավորումը կտրամադրվի նախորդ շահառուների երկրորդ փուլի հետ: Առաջին փուլում կառավարությունը տնտեսվարողներին օգնել էր 2020-ի հոկտեմբերից դեկտեմբեր ամիսների ընթացքում:

Անի Հունանյան - Ընդհանուր առմամբ՝ միջոցառման շրջանակներում հաստատված հայտերի քանակը 16-ն է: 16 տնտեսավարողներ ստացել են իրենց տոկոսադրույքների 75 տոկոսի չափով սուբսիդավորում՝ շուրջ 69 միլիոն ՀՀ դրամի չափով, որի կեսը, մոտավորապես, արդեն փոխհատուցվել է, կեսն էլ մինչև մարտի ավարտը կփոխհատուցվի:

Նոր փոփոխությամբ ծրագրում ընդգրկվելու համար տնտեսվարողները մինչև մարտի 14-ը ներառյալ կարող են այցելել Էկոնոմիկայի նախարարության կայք և համապատասխան հղումով ծանոթանալ պայմաններին ու դիմում լրացնել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում