ՆՆարե Ոսկանյան

Տեղի է ունեցել ԱԻ նախարարին կից հասարակական խորհրդի արտահերթ նիստը

Տեղի է ունեցել ԱԻ նախարարին կից հասարակական խորհրդի արտահերթ նիստը

Այսօր տեղի է ունեցել ԱԻ նախարարին կից հասարակական խորհրդի արտահերթ նիստ, որը նախագահել է ԱԻ նախարար, խորհրդի նախագահ Անդրանիկ Փիլոյանը:

Արտահերթ նիստ հրավիրելու առաջարկություն էր ներկայացվել Արևելյան գործընկերության «Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմ» կազմակերպության և հասարակական խորհրդի կազմում ընդգրկված մի խումբ անդամների կողմից:

Խորհրդի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էին «Քաղաքացիական պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչպես նաև «Թաքստոցներ և ապաստարաններ. հրատապ լուծում պահանջող խնդիրներ» թեմայի շուրջ քննարկում:

Հարցերի վերաբերյալ եղել են տարբեր մոտեցումներ, առաջարկություններ, աշխատանքային շահագրգիռ քննարկում և մտքերի փոխանակում:

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն առաջարկել է անցկացնել նաև հասարակական խորհրդի միջանկյալ հանդիպում՝ նախարարության աշխատանքային, մասնագիտական խմբերի հետ՝ քննարկված առաջարկությունները վերջնական արդյունքի բերելու նպատակով:

Խորհրդի անդամներից բացի նիստին հրավիրվել էին օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ տեղեկատվությանը տիրապետող աշխատակիցներ, մասնագետներ, ինչպես նաև օրակարգային հարցերին առնչություն ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ անձինք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում