Օրը՝ 60 վայրկյանում | 11.03.2021

ԳԳևորգ Թոսունյան

Լիբանանահայ Մարալ Նաջարյանը ազատ է արձակվել ադրբեջանական գերությունից ու վերադարձել տուն:

 
Ավելացված արժեքի հարկի վերադարձը գործարարներին եռամսյակայինի փոխարեն կդառնա ամենամսյա։ Կառավարությունն ընդունեց նախագիծը:
 
Կառավարությունը ստացել է նախագահի առարկությունները՝ Արտակ Դավթյանին զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակելու միջնորդության վերաբերյալ: Նախագահի առարկություններին պատասխանող հիմնավորումներով միջնորդությունը հետ է ուղարկվելու նախագահական:
 
Կոնգրեսական Բրեդ Շերմանը ԱՄՆ պետքարտուղարին կոչ է արել հայ ռազմագերիներին ազատ արձակելու համար ճնշում գործադրել Ադրբեջանի վրա:
 
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդացության դեպքերի էական աճ է արձանագրվել: Հաստատվել է 748 նոր դեպք: Ունենք 182 առողջացած և 2 մահվան դեպք:

 

 

 

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում