ԱԱրման Գալոյան

Հայաստանում համաճարակային իրավիճակը կարելի է գնահատել խիստ լարված. Ռոմելլա Աբովյան

Հայաստանում համաճարակային իրավիճակը կարելի է գնահատել խիստ լարված. Ռոմելլա Աբովյան

Հայաստանում համաճարակային իրավիճակը կարելի է գնահատել խիստ լարված, քանի որ վերջին օրերին նկատվում է նոր դեպքերի կտրուկ աճ՝ հայտարարել է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

«Վերլուծության արդյունքներով՝ վերջին 14 օրվա տվյալները, եթե համեմատենք նախորդ 14 օրվա հետ, ունենք արդեն 91 տոկոսից ավելի դեպքայնության ցուցանիշի աճ»,- ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Աբովյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ-ում արդեն վարակի վերարտադրողական ցուցանիշը բարձր է 1-ից, կազմում է 1.3: «Դա նշանակում է, որ եթե առաջիկա 7 օրերի ընթացքում որևէ միջոցառում չձեռնարկվի, և չբարձրացնենք զգոնությունը՝ անվտանգության կանոնների նկատմամբ, կարող ենք ունենալ լրացուցիչ նոր 3700 դեպք»,-ասաց Աբովյանը:

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ նաև մանկապատանեկան տարիքի երեխաների շրջանում կա դեպքերի կտրուկ աճ: Օրինակ՝ 3-5 տարեկանների շրջանում դեպքայնությունն աճել է 1.17 անգամ, 6-17 տարեկանների շրջանում՝ 1.42 անգամ, իսկ 6-8 տարեկանների շրջանում՝  3.3 անգամ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում