Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 14 կմ հյուսիս-արևելք. ցնցումները զգացվել են Սյունիքի մարզում

Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 14 կմ հյուսիս-արևելք. ցնցումները զգացվել են Սյունիքի մարզում

Մարտի 11-ին՝ տեղական ժամանակով ժամը 09:46-ին, (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:46-ին) ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.56⁰ և արևելյան երկայնության 45.11⁰ աշխարհագրական կոորդինատներով` Իրան` Խոյ քաղաքից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ։ 

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ՀՀ պետական սահմանից 95 կմ հեռավորության վրա։

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում