ՆՆարե Ոսկանյան

Շախմատի բարձրագույն վարպետության դպրոցի նախագիծը դրական եզրակացության է արժանացել

Շախմատի բարձրագույն վարպետության դպրոցի նախագիծը դրական եզրակացության է արժանացել

Երևանում կստեղծվի շախմատի բարձրագույն վարպետության մարզադպրոց:

«Ուրախությամբ հայտնում եմ, որ Երևանի շախմատի բարձրագույն վարպետության մարզադպրոցի նախագիծն արժանացավ Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը»,-հայտնել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

Նա նշել է նաև, որ Երևանի շախմատի ֆեդերացիայի սույն նախաձեռնությունը լուրջ առաջընթաց է խոստանում իմաստուն խաղում Հայաստանում շարունակական հաջողությունների ապահովման և պրոֆեսիոնալ ուսուցման գործում:

Մարտի 16-ին Երևանի ավագանու հերթական նիստում մարզադպրոցի նախագիծը կլինի օրակարգային:

«Շախմատի զարգացման և նոր մակարդակի փոխադրման մեր աշխատանքներում, վստահ եմ, այս մարզադպրոցը շրջադարձային նշանակություն է ունենալու»,- ընդգծել է Հայրապետյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում