ԴԴիանա Գասպարյան

ՌԴ ԱԳՆ-ն հուսով է, որ Հայաստանում իրավիճակը շուտով կկայունանա

ՌԴ ԱԳՆ-ն հուսով է, որ Հայաստանում իրավիճակը շուտով կկայունանա

«Հայաստանում ստեղծված իրավիճակն այդ երկրի ներքին գործն է: Մենք չենք միջամտում այդ գործընթացներին և չենք զբաղեցնում որևէ կողմ»,- հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:

Ռուդենկոն նաև նշել է, որ ռուսական կողմը հուսով է՝ իրավիճակն Արցախում չի սրվի։

Հայաստանում ներքաղաքական իրավիճակը սրվեց, երբ 2021 թ. փետրվարի 25-ին Հանրապետության նախագահին ներկայացվեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում