ԱԱննա Ավետիսյան

Հրդեհ՝ Ներքին Չարբախ թաղամասում, այրվել է ավտոմեքենա, տուժածներ չկան

Հրդեհ՝ Ներքին Չարբախ թաղամասում, այրվել է ավտոմեքենա, տուժածներ չկան

Մարտի 9-ին, ժամը 15։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախ թաղամասի 9-րդ փողոցում այրվում է չոր խոտ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի անասնագոմի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:47-ին, մարվել՝ 20։11-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի կառուցատարրերը (մոտ 120 քմ), 800 հակ անասնակեր և մոտակայքում կայանած «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում