ԳԳայանե Թամամյան

Գրանցվել է 389 դեպք, որից 185-ը՝ արտակարգ, արձանագրվել է 15 մահ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

Գրանցվել է 389 դեպք, որից 185-ը՝ արտակարգ, արձանագրվել է 15 մահ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

Մարտի 1-7-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 389 դեպք, որից 185-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 91 հրդեհի, 3 փլուզման, 1 դարափուլի, 1 քարաթափման, 6 ինքնասպանության փորձի դեպք, 65 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 110 կենցաղային կանչ: Տուժել է 115 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 2 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 15 մահ:

Արձանագրվել է թունավորման 12 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 43 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 133 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 72 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում