ԱԱրևիկ Աբելյան

Հայ-ֆրանսիական համագործակցության հեռանկարները քաղաքացիական անվտանգության ոլորտում

Հայ-ֆրանսիական համագործակցության հեռանկարները  քաղաքացիական անվտանգության ոլորտում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:

Նախարար Փիլոյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական համագործակցությունը արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում՝ փաստելով, որ այդ համագործակցությունը սկիզբ է առել դեռևս 1988 թ.-ից:

Կարևորելով բնակչության անվտանգությունն ու աղետներին դիմակայելու ունակությունը՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու և ավելի խորացնելու այս ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքները:

Նրանք անդրադարձել են նաև ֆրանսիական կողմի աջակցությամբ հայ փրկարարների վերապատրաստման, աղետների բժշկության և հոգեբանական ծառայության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին:

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ պատրաստակամություն են հայտնել քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ոլորտներում համատեղ ծրագրերի ընդլայնման և շարունակականության ապահովման հարցում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում