ԳԳայանե Թամամյան

Մեկնարկել է դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցութաշրջանը. ԿԳՄՍՆ

Մեկնարկել է դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցութաշրջանը. ԿԳՄՍՆ

Մեկնարկել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցութաշրջանը: Դրամաշնորհների տրամադրմամբ նախարարությունը նպատակ ունի խթանել արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացումը, ապահովել տարբեր հարթակներում հայկական մշակույթի և ժամանակակից արվեստի ներկայացվածությունը, ձևավորել ազատ, մրցակցային և մասնակցային մշակութային դաշտ, զարգացնել ժամանակակից արվեստները և ստեղծարար արդյունաբերությունը:

Մրցույթն անցկացվում է 14 անվանակարգում՝ 

  • Թատերական ստեղծագործական ծրագրեր և նախագծեր.
  • Երաժշտական ստեղծագործական ծրագրեր և նախագծեր.
  • Պարարվեստի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր.
  • Կերպարվեստի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր.
  • Կինոարվեստի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր (բացառությամբ՝ կինոարտադրության նախագծերի).
  • Մշակութային հեռուստահաղորդաշարեր.
  • Ստեղծագործական կրթական ծրագրեր և նախագծեր.
  • Երաժշտական և արվեստի դպրոցներում ուսումնամեթոդական աշխատանքներ.
  • Աջակցություն շնորհալի պատանի երաժիշտ կատարողների մասնագիտական կարողությունների զարգացմանը ու կատարելագործմանը.
  • Ներառական ծրագրեր և նախագծեր ժամանակակից արվեստի ոլորտում.
  • Ազգային փոքրամասնությունների մշակույթի տարածման ծրագրեր և նախագծեր.
  • Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր.
  • Գրականության հանրահռչակմանն ուղղված նախագծեր և միջոցառումներ.
  • Թանգարանային ծրագրեր և միջոցառումներ:

Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները, որոնք ունեն ժամանակակից արվեստների, գրականության, ստեղծարար արդյունաբերության զարգացման, մշակութային ժառանգության, Հայաստան-սփյուռք մշակութային կապերի արդիականացման և ամրապնդման, մշակութային զբոսաշրջության, մարզերում մշակութային կյանքի ակտիվացման, մշակութային կրթության և ներառականության խթանմանն ուղղված նորարարական ու հեռանկարային նախագծեր, և որոնց ներկայացված նախահաշվում չի արտացոլվում շահույթը: 

Հայտերը մինչև ապրիլի 2-ն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչություն (հեռ.՝ 010 599 631) և մշակութային ժառանգության և ժողովրդական արվեստների վարչություն (հեռ.՝ 010 599 629)։

Մրցութաշրջանի և հայտերի ներկայացման կարգի վերաբերյալ մանրամասները՝ հետևյալ հղմամբ՝ https://escs.am/am/news/8102

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում