Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Սահմանամերձ Ազատամուտի առօրյա հոգսերն ու ռազմավարական ծրագրերը

ՄՄայա Խաչատրյան

Տավուշում սահմային լարման մասին ապատեղեկությունից հետո «Լուրերն» շտապել է սահմանմերձ Ազատամուտ: Ամեն ինչ հանգիստ է, համայնքն ապրում է իր հոգսերով, հույսերով ու հաջողություններով: Վերջին ձեռքբերումներից է նոր նախակրթարանը, սպասումներից՝ բիզնես նոր նախագծերը՝ աշխատատեղերի հեռանկարով:

Ազատամուտցի փոքրիկ Նարինեի ուշադրությունից ևս չի վրիպել, որ սահմանամերձ իր գյուղն այս օրերին հայտնվել է լրատվամիջոցների սևեռակետում: Գյուղն ապրում է առօրյա հոգսերով: Նորակառույց մանկապարտեզը գործում է 2019-ից: Կորոնայի մուտքն այստեղ խստիվ արգելվում է. բուժքույրն, առանց բացառության, բոլորին ջերմաչափում, նոր միայն ներս է թողնում:

Ազատամուտի նորակառույց նախակրթարանը կարող է ընդունել 90 երեխայի, այցելում են առայժմ 60-ը: Մանկապարտեզի հարցը լուծվել է, Ազատամուտի առաջիկա գլխավոր ծրագրերից մեկը դպրոցի ճանապարհի նորոգումն է: Վերակառուցվել է շենքերի տանիքների մի մասը:

Ազատամուտը տարիներ առաջ լուծեց խմելու ջրի խնդիրը: Նախկին ավանը գյուղնշանակության հողեր չունի: Ծխախոտի մշակման աշխատանքը սեզոնային է, հետևաբար, բնակիչներին մշտական աշխատանքով ապահովելու հարցը ևս, գյուղապետի խոսքով, առաջնային է:

Ազատամուտի տարիներ ի վեր չգործող շենքն ապրիլին կվերագործարկվի, կաշխատի որպես կարի արտադրամաս: Սկզբնական շրջանում կապահովի 20 աշխատատեղ, հետագայում աշխատատեղերի թիվը կհասցվի 150-ի: Մասնավոր ընկերությունն, Արթուր Բեգինյանի խոսքով, նախատեսում է Ազատամուտում իրականացնել 200 հազար դոլարի ներդրում: Մինչ գյուղը հագուստի բրենդը կստեղծի, Ազատամուտն իր տաղանդավոր պատանիներով շարունակում է փայլել միջազգային ու հանրապետական հարթակներում:

Էմիլյա Խոսրովյան, Ազատամուտ համայնքի արվեստի դպրոցի սան - Երկու տարի առաջ մասնակցել եմ «Վերածնունդ» փառատոնին, պատրաստվում եմ «Արտմյուզիք» մրցույթին, ցանկանում եմ հաղթել, որ արվեստի դպրոցն ու Ազատամուտը պատվով ներկայացնեմ:

Լուսինե Մելիքբեկյան, Դաշնամուրի դասատու - Անգամ տոնական օրերին պատրաստվում ենք, որ մրցույթի գնանք, ես նվագակցողն եմ:

Պարից մինչև կերպարվեստ, դաշնամուր, ջութակ, քանոն, շվի, դհոլ. արվեստն ու մշակույթն Ազատամուտի գլխավոր այցեքարտերից են: 90-ականներին մշակույթի տան շենքը հակառակորդի նշանառության էր: Վիրավոր կառույցն այդ օրերին անգամ չդադարեց իրականացնել իր առաքելությունը:

Սոնյա Էլիբեկյան, Ազատամուտ համայնքի արվեստի դպրոցի տնօրեն - Խփել են դաշնամուրին, հաջորդ օրն իսկ նվագել ենք:

Սև քար, Ազատամուտ, Աչաջուր գյուղերի երեխաներին պար սովորեցնելու համար է 8 տարի առաջ Երևանից եկել Սոս Ստեփանյանը:

Մի քանի վրձնահարված և պատրաստ կլինի 44-օրյա պատերազմում անմահացած ազատամուտցի Արկադիի նկարը: Հեղինակն Արսենն է, որոշել է նկարը փոխանցել հերոսի մորը:

Ազատամուտցի երեխաների ձեռքի աշխատանքների վաճառքից ստացված հասույթը փոխանցվելու է պատերազմի զոհերի ընտանիքներին: Այնպես որ Ազատամուտի հրավեր-խնդրանքն է՝ բաց չթողնել միջոցառումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում