ԴԴավիթ Մուրադյան

ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի միջոցով Իրանը կամրապնդի տնտեսական անկախությունը. իրանցի պաշտոնյա

ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի միջոցով Իրանը կամրապնդի տնտեսական անկախությունը. իրանցի պաշտոնյա

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Մահմուդ Աբբասզադե Մեշկինին շեշտել է Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի միջոցով Իրանի տնտեսական անկախության ամրապնդման անհրաժեշտությունը: «Խանեյե Մելլաթ» լրատվական գործակալության հետ հարցազրույցում նա ասել է. «Եվրամիությունն ու Արևմուտքը տմարդորեն բոյկոտեցին Իրանին ու շարունակեցին այդ քաղաքականությունը, ուստի մենք պետք է աշխարհի հետ մեր առևտուրը շարունակենք այլ ձևով»:

Պաշտոնյան նշել է. «ԵԱՏՄ անդամների շահերը պահանջում են առևտրային հարաբերություններ հաստատել Իրանի հետ, և Թեհրանը պետք է օգտագործի այս հնարավորությունը»: ԵԱՏՄ առաջին ցուցահանդեսը կանցկացվի 2021 թվականի մայիսի 18-ից 21-ը՝ Թեհրանի միջազգային ցուցահանդեսային կենտրոնում: Մասնակցելու են Իրանի, Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի և  Ղրղզստանի ներկայացուցիչները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում