ԱԱրևիկ Աբելյան

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում, Աշոցք, Քեթի, Ջաջուռ գյուղերում բուք է

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում, Աշոցք, Քեթի, Ջաջուռ գյուղերում բուք է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը, Քեթի-Ջաջուռ ավտոճանապարհը, Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Լոռու մարզում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Աշոցք, Ամասիա գյուղերում տեղում է ձյուն։

Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շիրակի մարզի Աշոցք, Քեթի, Ջաջուռ գյուղերում բուք է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 270 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում