«Ադրբեջան» գրությամբ վարորդական իրավունքը սխալմունքի հետևանք էր. խնդիրն արդեն լուծված է. Տեղեկատվության ստուգման կենտրոն

«Ադրբեջան» գրությամբ վարորդական իրավունքը սխալմունքի հետևանք էր. խնդիրն արդեն լուծված է.  Տեղեկատվության ստուգման կենտրոն

Համացանցում ակտիվորեն մի վարորդական իրավունքի լուսանկար է շրջանառվում, որում որպես ծննդավայր գրված է Ադրբեջան։ Տեղեկություն տարածողները նշում են, թե ոստիկանությունը GPS-ով է որոշել ծննդյան վայրը, որի համաձայն Տավուշի Պառավաքար գյուղն արդեն համարվում է Ադրբեջան։

Տեղեկատվության ստուգման կենտրոնը կապ է հաստատել Տավուշի մարզպետարանի հետ, որտեղից պարզաբանել են  եղելությունը։

«Քաղաքացու վարորդականում  սկզբում սխալմամբ նշվել է Ադրբեջան։ Նույն օրը խնդիրն արձանագրվել է ու փոխվել քաղաքացու վարորդական իրավունքը` որպես ծննդավայր նշվել է Հայաստան։

Պառավաքար համայնքը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա համարվում է Հայաստանի Հանրապետության տարածք»,- պարզաբանել են մարզպետարանից։

Տեղեկատվության ստուգման կենտրոնը կապ է հաստատել նաև վարորդականի տիրոջ հետ, ով նշել է, որ գաղափար չունի, թե իր վարորդականի լուսանկարը ինչպես է հայտնվել համացանցում։

«Իմ վարորդականի հետ ամեն ինչ արդեն նորմալ է։ Խնդիր չկա, ամեն տեղ գրված է Հայաստան, Armenia»։

Կենտրոնը հրապարակել է քաղաքացու վարորդական իրավունքի լուսանկարը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում