ԳԳայանե Թամամյան

Գավառում պատանիների վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ

Գավառում պատանիների վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ

Մարտի 3-ին հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերքեր, հեմոռագիկ տրավմատիկ շոկ, պնևմոթորաքս» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 2004 թ. ծնված պատանի:

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գավառ քաղաքի Բունիաթյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ պատանուն դանակահարել էր 2005 թ. ծնված մեկ այլ պատանի: Վերջինս ներկայացել է Գավառի բաժին, որտեղից էլ ներկայացվել է նախաքննական մարմնին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում